A review by uoltera
Պանտալեոնը և Այցելուների Ջոկատը by Մարիո Վարգաս Լյուսա, Mario Vargas Llosa, Mario Vargas Llosa

3.0

Հետաքրքիր էքսպերիմենտ էր, վեպի սյուժեն բաժանված էր տեքստային կտորների ու ամեն մի կտոր ներկայացված էր տարբեր ժանրերի միջոցով, զեկուցագրեր, ռադիոհաղորդումներ, նամակներ, մահախոսական և այլն։

Հեղինակն ընտրել էր շատ սուր թեմա, որի շուրջ կառուցել էր զավեշտալի ու տարբերվող պատմություն։ Որը սակայն առանձնապես հույզեր չառաջացրեց ու նաև ցանկություն՝ հետագայում այն վերընթերցելու կամ ինչ-որ այլ եղանակով վեպին վերադառնալու։ Մեկ անգամվա համար գուցե արժեր։