A review by annbvrnes
Բռնիր ձեռքս. ես վախենում եմ by Արմեն Նիազյան, Արմեն Նիազյան

2.0

Պատմվածքների, մտորումների ու բանաստեղծությունների ժողովածու, որը փորձեց արթնացնել սրտաճմլիկ զգացմունքներ, բայց նրա մոտ չհաջողվեց:

Պատմվածքների սյուժեներում շատ քիչ էր օրիգինալությունը, մտորումները ծեծված խոսքեր էին ու հազարավոր տեղերում լսել ու կարդացել եմ, բանաստեղծություններն էլ ընդհանրապես «համ ու հոտ» չունեին, հանգ ու ռիթմ, որ հավեսով արտասանելու ցանկություն առաջանար:

Թույլ գիրք էր ինձ համար, երևի հարմար կլինի այն մարդկանց համար, ովքեր նոր են սկսում կարդալ ու ինչ-որ թեթև գրքով են ուզում սկսել, կամ ցածր տարիքի դպրոցականների, որպեսզի իրենց մեջ խթանվի հայրենասիրությունն ու քրիստոնյա մտածելակերպը:

Ընդհանուր առմամբ չզարմացրեց, չտպավորեց: Որոշ լավ խորհուրդներ ու մեսիջներ կրում էր իր մեջ, բայց ոչ մի առանձնահատկություն չուներ: 2/5 for effort