A review by annbvrnes
Ruin and Rising by Leigh Bardugo

3.0

Վերջապես ավարտեցի այս եռագրությունն ու անհամբեր սպասում եմ, թե երբ եմ ագռավների գրքերը կարդալու:

Էս գրքից հետո տեսակետներս փոխվեցին տարբեր հարցերի վերաբերյալ: Առաջին 2 գրքերը կարդալիս ես զգացել եմ, որ Դարքլինգի ու Ալինայի միջև ավելի շատ քիմիա կա, քան Ալինայի ու Մալի: Էս գրքից հետո ես կարծիքս փոխել եմ Դարքլինգի նկատմամբ. եթե նախորդ 2 գրքերը կարդալուց հետո ես ինչ-որ կարեկցանք ու համակրանք էի զգում իր նկատմամբ, էս գրքից հետո էդ ամենն անհետացավ, ու ես հիմա պարզապես ատում եմ իրեն: Բայց սա չի ժխտում այն փաստը, որ նրա ու Ալինայի միջև էդ քիմիան միևնույն է կար ու նրանց միջև կապի սինվոլիզմը հետաքրքիր էր:

Չնայած էս փաստին, Ալինան ու Մալը միասին երջանիկ էին, ինչը ինձ և՛ ուրախացնում է, և՛ տխրեցնում: Ինչու տխրեցնում, որովհետև Մալի վերաբերմունքը Ալինայի նկատմամբ ամբողջ գրքի ընթացքում ինչ-որ չափով պրոբլեմատիկ էր: Իրենց հարաբերությունները գրքերի ընթացքում ընդհանրապես բավականին խճճված էին, բայց ի վերջո երկուսն էլ սիրում էին իրար, ու զգազմունքներն անկեղծ էին:

Էն, ինչ տեղի ունեցավ Նիկոլայի հետ, գրքի ամենահետաքրքիր ու ինձ համար ամենասարսափելի բաներից էր: Ընդհանրապես Նիկոլայի ներկայությունն էր, որ ինձ ստիպում էր էս պատմությունն ավարտել: Ժենյան ու Դավիթը շատ սիրուն էին, Թամարն ու Տոլյան ինչպես միշտ հրաշալի, Զոյան բավականին շատ երևաց այս գրքում ու սկսեցի իրեն շատ սիրել:


Գրքի ավարտից ես չեմ դժգոհում իրականում, մի փոքր հիասթափվեցի նրա պատճառով, թե ինչ տեղի ունեցավ Ալինայի հետ, բայց համենայն դեպս դա ինչ-որ չափով խորհրդանշում էր նոր կյանքի սկիզբ իր համար, էդ բոլոդ «գլխացավանքներից» հեռու: Ալինան շատ էր տանջվել, ու ես կարծում եմ, որ արժանի էր էդ ամենից հետո երջանիկ ու հանգիստ կյանք ունենալ:


Էս գիրքը ես չեմ համարի լավագույններից մեկը, բայց ինքն ինձ համար ուներ հետաքրքիր ընթացք ու լավ ավարտ(Դարքլինգի մահ=լավագույն ավարտ): Նաև ինձ մոտ այնպիսի զգացողություն եղավ, որ էս գրքի իրադարձություններն ավելի դանդաղ էին ընթանում, քան մնացած գրքերինը:

Ինչևէ, թող մնա բարով այս եռագրությունը, իսկ ես վերջապես ողջունեմ ագռավներին՝ հիմնական պատճառը, որի համար սկսել եմ կարդալ Grishaverse գրքերը