A review by annbvrnes
Բոլորիս Ալենը by Nazeli Terteryan

5.0

«Հուսով եմ՝ մի օր բոլորը կհասնեն մտքի այն հասունությանը, որ գիրք նվեր ստանալուց մեր պես կուրախանան»

Մեղմ ասած սիրեցի էս գիրքը: Հուզեց, ուրախացրեց, մոտիվացրեց, ոգևորեց: Շատ լուսավոր, շատ կյանքով լի տղա էր Ալենը: Գիրքը շատ ճիշտ էր վերնագրված՝ ԲՈԼՈՐԻՍ Ալենը: Կարդալուց հետո արդեն իմ Ալենն էլ դարձավ: Կուզեի լինել նրա ընկերը, շատ կուզեի: Բոլոր պատմությունները կարդալով զգում էի, թե ինչ վառ անհատականություն էր, իրականում շփվելիս հոգիս ամեն անգամ խանդավառությամբ կլցվեր: Էնքան կյանքով լի տղա է, որ մահվան փաստը չեմ էլ կարողանում ընդունել:

Պատերազմը սարսափելի է, այն, ինչ կատարվում է սահմանին, սարսափելի է: Կարծում էի, որ գիրքը պատերազմի շնչով կլինի, ու տխուր պատմություններ եմ կարդալու, բայց լրիվ հակառակը դուրս եկավ՝ ուրախ ու լուսավոր:

Ալենին սիրեցի նաև իր ճաշակի համար, ընթերցասիրության, պատասխանատվության, լրջության համար: Չեմ կարող չխոսել էն փաստի մասին, որ Ալենը սիրում էր Հարրի Փոթերը՝ իմ սիրելի գրքերի/ֆիլմերի շարքը: Նա էլ էր ամոթանք տալիս այն մարդկանց, որ գոնե ֆիլմերը չեն դիտել, ո՜նց եմ հասկանում: Էնքան երջանկացա, երբ մեջբերված տեսա իմ սիրելի կերպար Սիրիուս Բլեքի խոսքերը՝ Նրանք, ովքեր մեզ սիրում են, երբեք չեն լքում: Արենն էլ սիրում էր իր ազգակիցներին, ու մեզ երբեք չի լքի: Կարդալուց հետո արդեն իմ սրտում տեղ ունի նա ու միշտ էլ կունենա:

Շատ հաճելի ու հուզող գիրք: Հենց առաջին տողերից սկսած կլանված եմ կարդացել ու մինչև վերջին բառը չեմ կարողացել կտրվել, տեղ-տեղ թաց աչքերով էի կարդում: Վերջապես գտա մի լավ գիրք, որը ժամանակակից է ու հայկական:

5/5, խորհուրդ եմ տալիս բո-լո-րին, կդառնաք ավելի կենսուրախ, ավելի խիզախ, ավելի աշխատասեր, ավելի պատասխանատու, ավելի նպատակասլաց, ավելի հայրենասեր ու ամենակարևորը՝ ավելի ռոմանտիկ <3