A review by annbvrnes
Dead Poets Society by N.H. Kleinbaum

4.0

Չնայած նրան, որ ֆիլմը դիտել էի ու գիտեի, թե ինչպես են դեպքերը զարգանալու, միևնույն է հուզվեցի կարդալու ժամանակ:

Կարծում եմ՝ գիրքն ընդհանուր առմամբ հասել էր իր նպատակին, այն է՝ ընթերցողին ոգեշնչել շարժվել «Carpe Diem» կարգախոսով: Կարգախոսի իմաստն այն էր, որ պետք է ապրել ներկայով, պետք է որսալ ակնթարթն ու կյանքն ապրել լիովին: Պարոն Քիթինգին հաջողվեց իր աշակերտներին սովորեցնել դա: Կարծես բոլորիս սիրելի ուսուցիչների հավաքական կերպարը լիներ:

Ամենասիրելի կերպարս Նեյլն է: Նրա պատմությունն ամենահետաքրքիրն ու ամենաողբերգականն էր ինձ համար: Իմ սիրելի կերպարները սովորաբար այն կերպարներն են, ում ես կցանկանայի նմանվել, Նեյլը հենց այդպիսին էր: Կուզենայի նրա պես լուսավոր բնավորություն ունենալ, նրա պես սիրել կյանքն ու ոգեշնչել շրջապատիս մարդկանց:

Թոդդի բնավորության գծերի մեջ ինքս ինձ էի տեսնում: Լարվածություն ամբոխի առջև ելույթ ունենալիս, թերահավատություն սեփական ուժերի նկատմամբ, անինքնավստահություն… Շատ ուրախալի էր տեսնելը, թե ինչպես նա հաղթահարեց իր կոմպլեքսները իր ուսուցչի շնորհիվ:

Հավանեցի, թե ինչպես էր գնահատվում պոեզիան ու կարևորվում: Գրքի ընդհանուր մթնոլորտը հիասքանչ էր, ու նաև այն շատ ակտուալ է այսօրվա համար, չնայած դեպքերը 19-րդ դարում են տեղի ունենում: Ոգեշնչող գիրք է ու միանշանակ արժե կարդալ(ԲԱՅՑ ֆիլմն ավելի հաջողված է ըստ իս):