Scan barcode
A review by annbvrnes
Shadow and Bone by Leigh Bardugo
3.0
Վերջապես ես կարդացի այս գիրքն ու մտա Գրիշավերս: Ինձ ասել էին, որ լավը չի լինելու, բայց անկեղծ ասած հավանել եմ: Հիացած չեմ, բայց հաճելի էր ընթերցելը, հետաքրքիր էր, կլանված էր պահում: Ու այո, ես սերիալը տեսել էի ու սյուժեի շատ մասեր ինձ ծանոթ էին, բայց դա չէր խանգարում, որ կլանված ու հետաքրքրված կարդայի: Բայց երևի կխոստովանեմ, որ սերիալն ավելի եմ հավանել: Crows-ի պատճառով երևի թե, ովքեր գրքում չեն երևացել, բայց իմ սիրելի կերպարներն են:
Ալինայի դեմքից էր գրված: Աղջկա բոլոր մտքերին ականատես էինք լինում: Սիրեցի կերպարը, ինչ-որ տեղեր հասկանում էի, որ նմանություններ ուներ ինձ ու շատ հոգեհարազատ էր դառնում: Խիզախ աղջիկ էր, անձնազոհ, բարի փորձում էր միշտ ճիշտ քայլեր կատարել: Ոչ միշտ էր հաջողության հասնում, բայց բոլորս էլ սխալվում ենք: Արևի կախարդուհին էր, միակը իր տեսակի մեջ: Ուժը շատ հետաքրքիր ու բացառիկ էր, հույս ունեմ, որ մյուս գրքերում այն ճիշտ կօգտագործի ու լավ նպատակներով:
Մալի կերպարը տեղ-տեղ սիրում էի, տեղ-տեղ՝ ոչ: Բայց ի վերջո հասկացա, որ վատ չեմ տրամադրված նրա հանդեպ։ Շատ սիրեցի Ալինայի հետ նրա ընկերությունը, որը հետո վերածվեց ավելի ուժեղ սիրո: Մեծ հույսեր եմ փայփայում, որ հաջորդ գրքերում չեն փչանա նրանց հարաբերությունները, շատ լավն էին:
Անցնեմ մյուս «կինոյի տղային»: Դարքլինգը, ինչ խոսք, սարսափելի վատն էր: Ես իհարկե հասկանում եմ, որ հեղինակը նպատակադրված է նման կերպար ստեղծել, ու նրա մոտ հաջողվել է: Սկզբում շատ գերող էր ու հմայիչ, իսկ հետո, երբ արդեն ցույց տվեց իր իրական ես-ը, արդեն սկսեցի ատել նրան: Ալինայենց սրտանց մաղթում եմ, որ հաղթեն էդ չարագործին:
Մյուս կերպարը, որից ուզում եմ խոսել, Ժենյան է, ով իմ սիրելի կերպարն է: Տաղանդավոր ու բարձր ինքնագնահատականով աղջիկ, ով իհարկե ամբարտավան պահվածք ուներ երբեմն, բայց իր բնույթով լավ մարդ էր ու լավ ընկեր: Ալինան շատ բախտավոր էր, որ հանդիպեց նրան: Չգիտեմ, թե արդյոք գրքերը հետագայում Ժենյային կանդրադառնան, թե ոչ: Ես ոգևորությամբ կսպասեմ: Նրա ու Դավիթի հարաբերությունները կուզեի ավելի պարզաբանվեին ու ավելի շատ բաներ իմանայինք էս հիանալի երկրորդական կերպարների մասին:
Մնացած կերպարները շատ չեն երևացել, որ կարողանամ շատ բան ասել նրանց մասին, կամ ինձ մոտ այնպես չեն տպավորվել, որ ցանկանամ խոսել: Պատմությունը մեծամասամբ պտտվում էր Ալինա, Մալ, Դարքլինգ եռանկյունու շուրջը: Ես կուզեի, որ երկրորդական կերպարներն ավելի շատ ուշադրություն դարձվեր ու ավելի շատ բաներ իմանայինք դրա մասին: Բայց քանզի գիրքը Ալինայի դեմքով է գրված, դա որոշ չափով թույլ չի տվել լիովին բացահայտել մնացածին:
Սյուժեի մասով ասեմ, որ հետաքրքիր էր: Գրիշաների ու նրանց ուժերի գաղափարը լավն էր: Չեմ ասի, որ հիացած եմ մտահղացումներով կամ շոկի մեջ եմ, բայց ընդհանուր առմամբ հավանել եմ, հավես էր մտածված: Վոլկրաները ոնց որ էստեղի դեմենտորները լինեին, բայց ավելի սարսափելի ու դաժան էին: Սարսափելի էր այն, որ դրանք ժամանակին մարդիկ են եղել: Դարքլինգին ատելու պատճառներից մեկը: Հետաքրքիր կետի վրա է ավարտվել գիրքը, երկրորդից էլ նույն հետաքրքիր գաղափարներն եմ ակնկալում:
Խորհուրդ կտամ ֆենթեզի ժանրի սիրահարներին: Անհամբեր սպասում եմ, թե երբ կսկսեմ երկրորդ հատորը: 3/5