A review by annbvrnes
Թունելից 13 կմ հեռավորության վրա by Եսայան՝ Ռուբեն

3.0

Ինձ հետ եմ պահել 5 աստղ դնելու «գայթակղությունից», որովհետև շատ հավանեցի, բայց որոշ հանգամանքներ թույլ չեն տվել, որ առավելագույն գնահատեմ:

Կային ուղղագրական/կետադրական/տպագրական սխալներ, որ տեղ-տեղ աչքի էին զարնում, բայց էդ հավանաբար խմբագիրների ու սրբագրիչների անուշադիր աշխատանքի արդյունքն է: Գիրքը շատ հետաքրքիր էր, ձգող սյուժե, կլանված կարդացել եմ ու չէի կարողանում կտրվել: Շնորհավորում եմ Ռուբենին հայկական գրականության մեջ սարսափ ժանրին լավ սկիզբ դնելու համար: Հուսամ` ապագայում էլի սարսափ գրքեր լույս կտեսնեն:

Գրելաձևից ու ոճից երևում էր, որ Ռուբենը մասնագիտությամբ գրող չէ, դա էլ պատճառներից մեկն էր, որ գրքին թերահավատորեն եմ մոտեցել: Ինքը շատ լավ ու կրեատիվ սյուժեով գրված գիրք էր, բայց ինչ-որ գեղարվեստական հանճարեղ լուծումներ չէր պարունակում իր մեջ: Արագ, հեշտ կարդացվող գիրք է, եթե իհարկե հաշվի չառնենք սպանություններն ու այլ սարսափին առնչվող բաներ, որ ներվերից թույլ մարդկանց խորհուրդ չէր տրվի կարդալ: Իսկ էս ժանրը սիրող մարդիկ շատ արագ ու հեշտ կկարդան:

Սյուժեի մեջ շատ չեմ ուզում խորանամ, որ սփոյլերով բաներ չգրեմ: Ուղղակի կասեմ, որ որոշ կերպարներ մինչև վերջ չբացվեցին ու ինձ դա այդքան էլ դուր չեկավ: Իսկ սիրելի կերպարս Վարշամն էր, մյուսներից առանձնացող էր ու ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր անհատականություն էր: Մի քիչ երկար ու ավելի լեցուն սյուժեի դեպքում ավելի հետաքրքիր հանգուցալուծման կարող էր հասնել գիրքը, ու կերպարներին ավելի խորությամբ կճանաչեինք, բայց ամեն ինչ մակերեսային էր այսպես ասած: Եթե հետագայում Ռուբենը ավելի մեծ ծավալով, ավելի խորը ու բարդ սյուժեով գրքեր գրի, մեծ սիրով կկարդամ, որովհետև պոտենցիալն ունի:

Խորհուրդ եմ տալիս բոլորին, նույնիսկ կարդալ չսիրող մարդկանց սա հավանաբար կգրավի: