Scan barcode
A review by annbvrnes
The Last Séance by Agatha Christie
3.0
Խորհրդավոր, տխուր ավարտով ու վախի զգացողություն տվող պատմություն: Երկրորդ ստեղծագործությունը, որ կարդացի Ագաթայից, ու որը կստիպի որ էլի կարդամ:
Գերբնական ուժերի մասին էր, ավելի կոնկրետ՝ կին մեդիումի մասին, որը, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն բավականին հյուծված էր իր ծառայություններ մատուցելու պատճառով: Ռաուլը մեր մեդիումի՝ Սիմոնայի սիրեցյալն էր, ու նա Սիմոնայի հետ էր լինում սեանսների ընթացքում: Նա խոսք տվեց Սիմոնային, որ տիկին Էքսի հետ կանի վերջին սեանսը, ու նրանք վերջապես երջանիկ կապրեն: Տիկին Էքսը իր հերթին շատ էր ուզում հետ բերել իր հանգուցյալ դստերը, որ դեռ երեխա տարիքում մահացել էր, ինչի համար նա օգտագործում է Սիմոնային, որի արդյունքում վերջինս վախճանվում է, իսկ Էքսը փախչում է իր «վերակենդանացած» դստեր հետ:
Կերպարներից ամենասիրելին երևի թե Սիմոնայի սպասուհի Էլիզն էր: Տարիքով կին, ով հոգ էր տանում Սիմոնայի նկատմամբ ու երևի միակն էր, որ իրոք անհանգստացած էր Սիմոնայի կյանքով: Ռաուլը սխալ քայլ թույլ տվեց, բայց երբ ուզում էր հետ կանգնել, արդեն ուշ էր, իսկ Սիմոնան, Ռաուլի նկատմամբ սիրով կուրացած, արեց տղայի պահանջն ու արդյունքում մահացավ: Տիկին Էքսը ամենավատ ու ամենաստոր կերպարն էր ըստ իս: Ընդհանրապես, երբ հարազատ կամ մտերիմ մարդիկ մահանում են, ճիշտ է համակերպվել դրա հետ, ոչինչ հետ չես բերի: Սակայն տիկին Էքսը անտեսեց այն փաստը, որ Սիմոնային սպանելու գնով դստերը «հետ բերեց», իսկ հետո նույնիսկ չզղջաց: Անսիրտ մարդու պահվածք, ատում եմ էդ տիկնոջը:
Ընդհանուր պատմությունը հետաքրքիր էր ու ինտրիգային, Հելլոուինի ժամանակ ընթերցելու համար համապատասխան պատմություն:
3/5, Ագաթայի ֆաների համար:)