A review by annbvrnes
Inferno by Dan Brown

5.0

Առաջին անգամ եմ Դեն Բրաուն կարդում ու փորձս հաջողված է: Հետագայում եթե առիթ լինի, էլի մեծ սիրով կկարդամ:

Ուրեմն էս գիրքը մի հատ հանճարեղ գիտնական-կենսաբանի մասին էր, որ որոշել էր երկրի բնակչության թիվն ինչ-որ ձևով կտրուկ կրճատել, ու արվեստագետ պրոֆեսորի, ով դասավանդում էր Հարվարդում: Գլխավոր կերպարը հենց ինքն էր, անունը՝ Ռոբերտ Լենգդոն, ու նա փորձում էր կանգնեցնել մեր վերոնշյալ գիտնականին՝ Բերտրան Զոբրիստին:

Գիրքը շատ լարված պահեց ամբողջ ընթացքում, իրադարձությունները շատ արագ էին զարգանում: Թվում էր, որ ծանր կարդացվող գիրք կլինի, բայց իրականում շատ արագ ու սահուն տեղի ունեցավ ամեն ինչ: Ինքը շատ ինֆորմատիվ գիրք էր, կարդալու ընթացքում նաև լիքը բաներ էի սովորում: Իտալիայի, Թուրքիայի մշակույթը հնարավորինս պատկերավոր ցույց է տալիս, կարծես քեզ էդ երկրներում զգաս, հենց կերպարների կողքին: Գրքի անունը Դանթեի Աստվածային կատակերգության «Դժոխք» հատվածի պատվին է դրված, որը իտալերենով կլինի «Ինֆեռնո»: Դանթեի էդ ստեղծագործությունը վեպի առանցքային մասն էր, ու գիրքը պտտվում էր հենց էդ ստեղծագործության ու հեղինակի շուրջը: Մեծ ցանկություն առաջացրեց Դանթե կարդալու:

Բոլոր կերպարները յուրահատուկ էին ու հետաքրքիր: Չկա էնպիսի կերպար, որին ատեի: Բերտրանը երևի նույնիսկ սիրելի կերպարս է, շատ բաներում նրա կարծիքի հետ համաձայնվում էի, իր արածները սխալ չեմ համարում: Ռոբերտի ֆենոմենալ հիշողությունն ու արագ կողմնորոշվելու ընդունակությունը ստիպում են, որ սիրահարվեմ նրա վրա: Շատ լավ կերպար էր ու շատ լավ մարդ: Սիենայի կերպարն ուղղակի հոյակապ էր, լիքը հատվածներում վատ եմ զգացել էդ աղջկա համար, շատ դաժան կյանք է ունեցել: Բայց շատ դիմացկուն է ու նպատակասլաց, որոնք ամենակարևոր ու լավ մարդկային հատկություններից են ինձ համար:

Լիքը անսպասելի դեպքեր են լինում, արդեն դժվարանում էի զանազանել, թե ինչն էր պատրանք ու ինչը՝ իրականություն: Չնայած շատ տեղեկատվությանը՝ գիրքն ընդհանրապես չի ձանձրացրել ու կլանված կարդացել եմ: Ասում են, որ մեծ մասը բարու կողմնակիցն են լինում, բայց էս անգամ ես «չարի» կողմնակիցն եմ՝ նույն ինքը Բերտրան Զոբրիստի:

5/5, անպայման կարդալու, պատրաստ եղեք Ռոբերտ Լենգդոնի հետ ճանապարհորդելու Իտալիայի ամենասիրուն վայրերով մեկ))