A review by annbvrnes
Siege and Storm by Leigh Bardugo

4.0

Երկրորդ գիրքը Գրիշավերսից, որ հաջողությամբ ավարտեցի: Իրականում սա ավելի հաջողված էր, քան առաջին գիրքը, բայց առաջինն ավելի ոգևորվածությամբ էի կարդում: Շատ խառը զգացողություններ ունեմ ճիշտնասած: Կարդալը հաճելի էր, ֆենթեզին պաշտոնապես կհամարեմ իմ սիրելի ժանրերից մեկը:

Ուզում եմ կերպարներին անդրադառնալ ու ավելի մանրամասն խոսել: Իրականում ոչ բոլոր կերպարներն են լավ գրված ըստ իս, հենց գլխավոր կերպարը` Ալինան, շատ կոմպլեքս կերպար է ու չնայած նրան, որ հենց իր դեմքից է գրված գիրքը, միևնույն է նրան շատ հաճախ չեմ հասկանում: Մալի հետ նրա հարաբերությունները սիրում էի առաջին գրքում, բայց գնալով ավելի խնդրային դարձան էս գրքի իրադարձությունների զարգացման հետ: Շատ դիսկոմֆորտ էր պատճառում նրանց մասնակցությամբ տողերը կարդալը: Տիպիկ տոքսիկ հարաբերություններ: Լինելով երկու գլխավոր կերպարները, ում շուրջ գնում է այս պատմությունը, ես միևնույն է տպավորված չեմ իրենցով ու սիրելի կերպարներիս շարքին չեմ դասի:

Տոլյան ու Թամարան նոր կերպարներ էին, երկրվորյակներ, շատ հետաքրքիր էին, հավանեցի երկուսին էլ: Հեղինակը շատ չի կենտրոնացել նրանց վրա ու ավելի շատ երկրորդ պլանում են մնացել, բայց ավելի շատ կուզեի նրանց մասնակցությունը տեսնել:

Զոյան ֆանդոմի կողմից ամենասիրված կերպարներից մեկն է, բայց ես դեռ չեմ հասկացել, թե պատճառը որն է: Բայց էս գրքում կերպարը որոշ չափով զարգացում ապրեց, երևի թե աստիճանաբար դեպի լավը կզարգանա:

Ժենյան իմ սիրելի կերպարների մեջ էր, ու նա դուրս չեկավ էդ շարքից: Էս գրքում իրականում շատ չենք հանդիպում Ժենյային(ինչի համար հիասթափված էի), բայց երրորդը սկսել եմ այն տրամադրվածությամբ, որ արդեն շատ մասնակցություն կունենա:

Դարքլինգի մասին էլի գրել եմ ու ասել եմ, թե ինչ սարսափելի կերպար է: Բայց ես իրոք չեմ կարողանում մինչև վերջ ատել էս կերպարը: Լորդ Վոլդեմորի պես ինքը շատ լավ գրված ու շատ սարսափելի կերպար է: Երկուսին էլ ատում եմ, բայց որպես կերպար ուղղակի հիանալի են, հաջող գրված: Դարքլինգի ու Ալինայի կապը, նրանց ուժերի էդ միաձուլումը գրքի ամենահետաքրքիր մասն էին: Կարդալու ընթացքում ես ինձ բռնեցի էն փաստի վրա, որ ամենաշատ տպավորվում էի Ալինայի ու Դարքլինգի համատեղ պահերից: Ալինան Դարքլինգի հետ ավելի շատ քիմիա ունի, քան Մալի, THERE I SAID IT. Ես իհարկե կողմ եմ էն մտքին, որ Դարքլինգը շատ վատ կերպար է ու պետք է ատենք նրան, բայց ՈՉ, I'm not doing that. Հեղինակի մեղքն է արդեն, որ ամենահաջող կերպարն ամենաչարն է:

Եվ ամենավերջում ես պահեցի էն կերպարին, ով էս գիրքը կարդալու ընթացքում դարձավ իմ ամենասիրելին, և դա արքայազն Նիկոլայ Լանցովն է: Շատ խարիզմատիկ կերպար, ՀՈՒՄՈՐՈՎ կերպար, ակտիվ, դրական էներգիայով, հմայիչ, մի խոսքով` արքայազն: Էստեղ չնայած պետք է հիշենք նրա ընտանիքի մասին, ու պետք է ասեմ, որ թագավորին ու թագուհուն չեմ հավանել, ոչ էլ ավագ եղբորը: Ինձ համար նրանք ամենաանհետաքրքիր կերպարներն էին: Նիկոլայը կրտսեր արքայազնն էր, ու ինչպես բոլոր հեքիաթներում, կրտսերն ամենահմայիչն ու խելացին է: Չեմ սիրում էդ «թրենդը», բայց Նիկոլային չսիրելն անհնար է:

Սյուժեից ասեմ, որ էս գրքինն ավելի հետաքրքիր էր, քան առաջինինը, անսպասելի բաներ կային շատ, ավելի շատ, քան առաջինում էին: Չէի ասի, որ շատ ուժեղ plot twist-ներ էին լինում, բայց պահեր կային, որ իրոք զարմացնում էին: Քանի որ ես սիրում եմ անսպասելի ու դրամատիկ իրադարձություններ, շատ կարևոր էր դա ինձ համար:

Ֆանտաստիկ արարածները, որոնք ստեղծել է հենց հեղինակը, էլի տպավորիչ են ու հետաքրքիր: Էդ արարածները շատ բացասական էներգիա են կրում իրենց մեջ ու ունեն սարսափելի տեսք, համենայն դեպս իմ գլխում: Հեղինակը բավականին սարսափելի տեսքով է նկարագրել: Գնահատում եմ դա, ստեղծագործական մտածողությունը ֆենթեզիի մեջ շատ անգամ այս դեպքերում է երևում:

Շատ հետաքրքրված ու ոգևորված սկսում եմ երրորդ գիրքն ու վերջապես ավարտեմ էս գրքաշարն ու տեսնեմ` վերջում ինչ է լինում: Մեկ քայլով ավելի մոտ եմ Դարքլինգի պարտությանը: