A review by annbvrnes
The Monk Who Sold His Ferrari: A Fable about Fulfilling Your Dreams & Reaching Your Destiny by Robin S. Sharma

2.0

Սա ավելի շատ ոչ թե կարծիք է, այլ մեջբերումներ են, որոնք դուրս եմ բերել գրքից, կարճ գրված ընդհանուր միտքը, որ հետո էլի վերհիշելու համար կարդամ: Եվ այսպես, 7 առաքինություններ, որոնք հասցնում են գիտակից կյանքի՝
Առաքինություն 1. Կենտրոնացրեք ձեր միտքը: Գրքում ասում է, որ միտքը պետք է համեմատենք այգու հետ, ու ամեն օր հոգ տանենք դրա մասին, որ վատ մտքերը ներս չթողնենք, ու մուտքը բաց անենք միայն լավ մտքերի համար: Ու ուղեղը մարզելու ու կենտրոնացնելու համար շատ լավ մեդիտացիա էր նկարագրում, որին օրական պետք է տրամադրել 10-20 րոպե: Ես կփորձեմ դա, հուսամ՝ որևէ դրական արդյունք կտա:
Առաքինություն 2. Հետևեք նպատակին: Էլի շատ հետաքրքիր ձևով նկարագրվում էր նպատակներ դնելու կարևորությունն ու դհարմայի գաղափարը, որ նշանակում է «կյանքի նպատակ»: Նպատակներ դնելիս նախ՝ 1)պետք է պատկերավոր տեսնել «նպատակակետը» մտքում, 2)ճնշում գորադրել մեզ վրա, որը կստիպի ուժ ներդնել նպատակն իրականացնելու հարցում, 3)սահմանել հստակ ժամկետ, 4)21-ի կանոն, որն ասում է, որ եթե մի բանն անենք 21 օր անընդմեջ, ապա սովորություն ձեռք կբերենք, 5)վայելել ընթացքը. եթե շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, ապա վաղ թե ուշ կհասնենք նպատակակետին:
Առաքինություն 3. Կիրառեք կայզենը: Կայզենը անընդմեջ ինքնակատարելագործվելու համար արարողակարգ է, որից օգտվում են սումիստները: Կայզենն ունի 10 ծես. 1)քնել 6 ժամ, արթնանալ շուտ ու դիմավորել լուսաբացը, 2)մենակության ծես՝ արթնանալուց հետո մի քանի րոպե լուռ մնալ, 3)շարժունակության ծես՝ անել ցանկացած բան, որը պահանջում է ֆիզիկական ակտիվություն ու կակտիվացնի արյան շրջանառույթունը, 4)առողջ սննդակարգ, 5)առատ գիտելիք՝ ընթերցանություն, ինքնակրթություն, 6)մտածողություն, օրվա վերլուծություն, ի՞նչը կարող էինք ավելի լավ անել, 7)երաժշտության ծես 8)խոսքի ծես 9)ներդաշնակ բնավորություն՝ ունեցեք ձեր սկզբունքներն ու հետևեք դրանց, 10)պարզություն՝ ունեցեք ձեր առաջնահերթությունները և հետևեք դրանց, լավագույնը լինելու մրցավազքի մասմակից մի՛ եղեք:
Առաքինություն 4. Կիրառեք կարգապահության ուժը: Կարգապահ միտք ունենալու ու համակարգված կյանք վարելու դեպքում կունենաք մեծ կամքի ուժ, որը շատ կարևոր է: Ամեն փոքր դետալ ազդեցություն ունի դրա վրա, թեկուզ կայզենի կիրառությունը կարող է բերել կարգապահ մտքի ու մեծ կամքի: Հետևողական պետք է լինենք մեր քայլերի նկատմամբ:
Առաքինություն 5. Գնահատեք ձեզ ժամանակը: Ժամանակը մեր ունեցած ամենաթանկ ռեսուրսն է: Տիրել մեր ժամանակին նշանակում է տիրել մեր կյանքին: Նախորդը օրը պետք է 15 րոպե տրամադրել հաջորդ օրը պլանավորելու համար, իսկ կիրակի 1 ժամ տրամադրել՝ հաջորդ շաբաթը պլանավորելու համար: Այսօրվա գործը վաղվան չեն թողնում:
Առաքինություն 6. Անձնուրաց կերպով ծառայեք մյուսներին: Տալով ուրիշներին՝ տալիս եք ձեզ: Բարձրացնելով ուրիշներին՝ բարձրացնում եք ձեզ: Չինական շատ լավ խոսք, որ անպայման պետք է մեջբերեմ. Ուրիշին ծաղիկներ տվողի ձեռքերը միշտ բուրում են<3 Օգնեք ուրիշներին: Օրվա մեջ թեկուզ մի բարեգործությունը մեզ կմոտեցնի գիտակից կյանքին:
Առաքինություն 7. Ընդունեք ներկան: Ներկան հեղինակը համեմատում է ադամանդների հետ: Կարճատև երջանիկ պահերը պետք է վայելել հենց այդ պահին՝ չանհանգստանալով ներկայի ու չհիշելով անցյալի մասին: Ներկան մեր ադամանդն է: Ամեն օր ապրեք այնպես, ասես դա ձեր կյանքի վերջին օրն է: Ամբողջապես վայելեք պահը, ապրեք ներկայով:

Գնահատականս 2/5, եթե զգամ, որ օգնեց, կդառնա 5))