Scan barcode
A review by annbvrnes
Կրակ by Alexandre Shirvanzade
5.0
Տարիներ անց ես որոշեցի կրկին Շիրվանզադե կարդալ ու ևս մի անգամ հիշեցի, թե ինչու էր ինքն իմ ամենասիրելի հեղինակներից մեկը: Սա ուղղակի պատմվածք էր, բայց շատ մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա, ոնց որ Շիրվանզադեի մյուս գործերը: «Արտիստ»-ից ֆլեշբեքներ ստացա, էս պատմվածքն էլ մի տաղանդավոր պատանու մասին էր, ով երիտասարդ տարիքում դաժան ճակատագրի արժանացավ:
Մարգար Սանթուրյանը դասվեց իմ սիրելի գրական կերպարների շարքին. խիզախ, զգացմունքային, շրջապատի կարծիքին չտրվող, արդարամիտ, սիրող... Էլ չխոսեմ, թե ինչ տաղանդավոր ու խելացի էր: Սանթուրյանի ամեն մի խոսքը, ամեն մի արարքը ճիշտ ու արդարացի եմ համարել, բացի մեկից, որը վերջում եղավ ու շատ ափսոսացի դրա համար: Ես Սանթուրյանին շատ ուժեղ ու կարևոր կերպար եմ համարում, ինքը խորհրդանշում է հենց էդ կրակը, որ ամեն պատանու հոգում պետք է լինի, էդ կրակը, որ կմղի մեզ դեպի բարոյապես ճիշտ արարքների: Սանթուրյանը չէր տրվում ուրիշների կարծիքներին, չէր կրկնում ուրիշների խոսքերը, Սանթուրյանն ուներ իր գաղափարներն ու հավատարիմ էր դրանց: Ֆիզիկապես տկար լինելը չէր խանգարում, որ ամուր հոգի ու կամք ունենար, ինչն ավելի կարևոր է: Շիրվանզադեն շատ հատուկ առանձնացրել էր նրան բոլորից, նա յուրահատուկ էր, նա կրակն էր:
Էս պատմվածքի հիմնական խորհուրդն ընկալել եմ էսպես. նույնիսկ հազարավոր ստերով շրջապատված լինելու դեպքում, եթե դու գիտես ճշմարտությունը, դու երբեք չպետք է երես թեքես դրանից ու պայքարես արդարության համար: Նաև այն, որ արդարությունը միշտ էլ հաղթում է, ու որ կյանքում ողբերգություններն անխուսափելի են, բայց մենք չպետք է թույլ տանք, որ դրանք կործանեն մեր ամբողջ հետագա կյանքը: It's a bad day, not a bad life.