annbvrnes's reviews
117 reviews

Холодная осень by Ivan Bunin

Go to review page

4.0

So,

Չէի պլանավորում էս գիրքը կարդալ, բայց ընկերուհիս ուղարկեց ու որոշեցի լսել: Առաջին անգամ եմ աուդիո-գիրք լսում, հաճելի էր ռուսերենը:

Ուրեմն ինքը կարճ պատմություն էր մի աղջկա մասին, ով սիրահարվում է մի տղայի, որ հետագայում գնում է պատերազմ: Շատ արդի թեմա՝ մեր երկրում տիրող իրավիճակը հաշվի առնելով:

Ռոմանտիկ մթնոլորտ էր, իսկը աշնանը կարդալու համար ստեղծագործություն, շատ սիրուն էր ու տխուր… Տերյանական տրամադրություն ստացա մի քիչ, էդ թախիծն ու տխրությունը զգացվում էին: Վերջին տողերը ամենասիրունն էին, դրանցից փշաքաղվեցի: Ռոմանտիկ գրքեր>>>>>>

Մի քիչ կարճ ստացվեց կարծիքս, բայց դե հիմա էդ ա: Անպայման կարդալու, ընտիր գործ <3
Inferno by Dan Brown

Go to review page

5.0

Առաջին անգամ եմ Դեն Բրաուն կարդում ու փորձս հաջողված է: Հետագայում եթե առիթ լինի, էլի մեծ սիրով կկարդամ:

Ուրեմն էս գիրքը մի հատ հանճարեղ գիտնական-կենսաբանի մասին էր, որ որոշել էր երկրի բնակչության թիվն ինչ-որ ձևով կտրուկ կրճատել, ու արվեստագետ պրոֆեսորի, ով դասավանդում էր Հարվարդում: Գլխավոր կերպարը հենց ինքն էր, անունը՝ Ռոբերտ Լենգդոն, ու նա փորձում էր կանգնեցնել մեր վերոնշյալ գիտնականին՝ Բերտրան Զոբրիստին:

Գիրքը շատ լարված պահեց ամբողջ ընթացքում, իրադարձությունները շատ արագ էին զարգանում: Թվում էր, որ ծանր կարդացվող գիրք կլինի, բայց իրականում շատ արագ ու սահուն տեղի ունեցավ ամեն ինչ: Ինքը շատ ինֆորմատիվ գիրք էր, կարդալու ընթացքում նաև լիքը բաներ էի սովորում: Իտալիայի, Թուրքիայի մշակույթը հնարավորինս պատկերավոր ցույց է տալիս, կարծես քեզ էդ երկրներում զգաս, հենց կերպարների կողքին: Գրքի անունը Դանթեի Աստվածային կատակերգության «Դժոխք» հատվածի պատվին է դրված, որը իտալերենով կլինի «Ինֆեռնո»: Դանթեի էդ ստեղծագործությունը վեպի առանցքային մասն էր, ու գիրքը պտտվում էր հենց էդ ստեղծագործության ու հեղինակի շուրջը: Մեծ ցանկություն առաջացրեց Դանթե կարդալու:

Բոլոր կերպարները յուրահատուկ էին ու հետաքրքիր: Չկա էնպիսի կերպար, որին ատեի: Բերտրանը երևի նույնիսկ սիրելի կերպարս է, շատ բաներում նրա կարծիքի հետ համաձայնվում էի, իր արածները սխալ չեմ համարում: Ռոբերտի ֆենոմենալ հիշողությունն ու արագ կողմնորոշվելու ընդունակությունը ստիպում են, որ սիրահարվեմ նրա վրա: Շատ լավ կերպար էր ու շատ լավ մարդ: Սիենայի կերպարն ուղղակի հոյակապ էր, լիքը հատվածներում վատ եմ զգացել էդ աղջկա համար, շատ դաժան կյանք է ունեցել: Բայց շատ դիմացկուն է ու նպատակասլաց, որոնք ամենակարևոր ու լավ մարդկային հատկություններից են ինձ համար:

Լիքը անսպասելի դեպքեր են լինում, արդեն դժվարանում էի զանազանել, թե ինչն էր պատրանք ու ինչը՝ իրականություն: Չնայած շատ տեղեկատվությանը՝ գիրքն ընդհանրապես չի ձանձրացրել ու կլանված կարդացել եմ: Ասում են, որ մեծ մասը բարու կողմնակիցն են լինում, բայց էս անգամ ես «չարի» կողմնակիցն եմ՝ նույն ինքը Բերտրան Զոբրիստի:

5/5, անպայման կարդալու, պատրաստ եղեք Ռոբերտ Լենգդոնի հետ ճանապարհորդելու Իտալիայի ամենասիրուն վայրերով մեկ))
Jane Eyre by Charlotte Brontë

Go to review page

3.0

Եվ այսպես

Էս գրքից ես սպասում էի գեղեցիկ ռոմանտիկ պատմություն, բայց դրա փոխարեն ստացա խորհրդավոր ու անսպասելի իրադարձություններով լի պատմություն: Էս գիրքը նաև ռոմանտիզմ ժանր ա պարունակում իր մեջ, բայց ես ընդհանրապես չէի համաձայնվի, հիմա կասեմ, թե ինչու:

Ուրեմն կերպարներին անդրադառնամ: Մեծամասամբ իգական սեռի ներկայացուցիչներ են, իսկ հաշված տղամարդկանց մեղմ ասած չեմ հավանել: Սիրելի կերպարս Հելեն Բըրնսն է: Ընդհանրապես գրքից ամենաշատը սիրել եմ սկզբի հատվածը՝ Ջեյնի դպրոցական տարիները: Հելեն Բըրնսը Ջեյնի առաջին ընկերուհին է ու նրա առաջին հարազատ հոգին: Խելացի, ընթերցասեր, երազանքների գրկում ապրող, ցրված աղջիկ, ով չի խուսափում պատիժներից։ Շատ կոմֆորտ գտա նրա կերպարում: Ու քանի որ իմ սիրելի կերպարն է, իհարկե մահացավ: Մահացավ թոքախտից, դեռ չափահաս չդարձած: Մահացել է Ջեյնի գրկում: Ամենահուզիչ հատվածն էր ամբողջ գրքում, կվերընթերցեի մի քանի անգամ: Հելեն Բըրնս, դու միշտ իմ սրտում կմնաս:

Մյուս աղջիկ կերպարներից կառանձնացնեմ հենց Ջեյնին: Շատ հետաքրքիր կերպար էր, ըմբոստ, ինքնավստահ ու միաժամանակ ամաչկոտ, զուսպ ու միաժամանակ հանդուգն, համարձակ ու միաժամանակ ընկրկող: Քանի որ ինքն էր պատմողը, անհնար էր չկապվել հետը, հատկապես որ մանկության տարիներին հաղորդակից ես լինում: Որբ աղջնակի կյանքը իրեն չսիրող ընտանիքում չէր կարող հեշտ լինել: Հարրի Փոթերին հիշեցի :( Ինչևէ, մեր գլխավոր հերոսը չքավոր որբուկից վերածվեց կայացած ու անկախ լեդիի, ինչի համար ես շատ ուրախ եմ, Ջեյնը արժանի էր դրան:

Մնացած աղջիկ կերպարները ինձ մոտ չեն տպավորվել, բայց բոլորն էլ հետաքրքիր անհատականություններ էին անշուշտ:

Հիմա անցնենք արական սեռին: Ի՞նչը դուր չեկավ ինձ այս գրքում: Տղա կերպարների ճնշող պակաս, առկայության դեպքում էլ՝ քայլող կարմիր դրոշակներ: Էդուարդ Ռոչեսթերից սկսենք: Սարսափելի վատ կերպար: Քառասուն տարեկան լինելով հանդերձ սիրահետել տասնինը տարեկան աղջնակի, ով կյանքում որևէ տղամարդու հետ շփում չի ունեցել: Հերիք չէ ընկել էր խեղճ Ջեյնի հետևից, հետո էլ ամուսնության առաջարկ արեց, անձամբ ամուսնացած լինելով հանդերձ: Էդուարդի կինը խելագար էր ու Էդուարդը նրան թաքցնում էր բոլորից, միայն մի աղախին գիտեր նրա մասին, ով հոգ էր տանում, որ կինը տան մեջ չերևա: Ջեյնն էլ, անտեղյակ լինելով, սիրահարվեց իր տիրոջն ու արդեն ամուսնանալու վրա էր: Ես շատ վատ եմ զգում Էդուարդի կնոջ՝ Բերթայի համար: Նա մեղավոր չէր իր հիվանդության համար, ժառանգաբար փոխանցված խնդիրը պետք էր լուծել, իսկ Էդուարդը, լինելով ամուսին, պետք է օգներ նրան, ոչ թե պահեր փակի տակ ու սիրահետել տասնինը տարեկան երեխաների: Վերջում, ի զարմանս ինձ, Ջեյնը վերադարձավ ու ամուսնացավ Էդուարդի հետ, ու նրանք համերաշխ ընտանիք ունեցան: Ես միևնույն է դեմ կլինեմ նրանց միությանը, Ջեյնն ավելի լավ զուգընկերոջ էր արժանի, ու, որ էլի կարևոր է, իրեն հասակակից: Ես չգիտեմ, թե 19-րդ դարում արդյոք նորմալ է եղել 20 տարի տարբերությունը զույգերի մեջ, ու ինչքան էլ ասեն, որ սերը տարիք չի հարցնում, ես չեմ պատրաստվում դա նորմալ ընդունել: Միակ բանը, որից մխիթարվում եմ, այն է, որ Ջեյնը այնուամենայնիվ երջանիկ էր:

Մյուս սարսափելի կերպարին անցնեմ, որը դարձավ Ջեյնի հերթական անհաջող «ռոմանսը»: Սենտ Ջոն ԷՅՐ Ռիվերս: Նույն ինքը Ջեյնի զարմիկը: Սկզբում դա իհարկե պարզ չէր, ու ես կասկած ունեցա, որ նրա ու Ջեյնի միջև սեր կառաջանար: Ջոնը, երբ առաջին անգամ երևաց գրքում, փրկեց Ջեյնի կյանքը իր գթասրտությամբ, ես սկսեցի շատ սիրել նրան ու ոգևորվել այն մտքից, որ վերջապես հաջողված տղամարդ կերպար եմ գտել: Ջոնը շատ խելացի էր, իր սկզբունքներից չէր շեղվում, համառ էր, նպատակասլաց, բայց սառնություն ուներ ու փորձում էր զգացմունքներին չտրվել: Արտաքնապես գեղեցիկ էր, հունական ոճով, ինչպես նշում էր Ջեյնը: Դե ինչպե՞ս չսիրահարվես նման կերպարի: Բայց ամեն բան փշրվեց, երբ Ջոնը Ջեյնին առաջարկեց ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ու իր հետ գնալ Հնդկաստան՝ միսիոներության: Ջեյնը, լինելով Ջոնի ԶԱՐՄԻԿԸ, չէր սիրում նրան եղբորից առավել, ու համաձայնվեց ուղեկցել նրան միայն որպես քույր, իսկ Ջոնը պնդում էր իրենը: Սա էլ էր շատ տարօրինակ իրականում, որովհետև նրանք ԶԱՐՄԻԿՆԵՐ էին, իսկ Ջոնը նաև ՔԱՀԱՆԱ էր, քրիստոնյա լինելով հանդերձ նրանք չէին կարող ամուսնանալ ոչ մի դեպքում: Երբ էս ամենը կարդում էի, չէի դադարում մտածել Ջոնի ստահակության մասին: Հպարտ եմ Ջեյնով, որ մերժեց նրան ու թույլ չտվեց կործանել իր կյանքը: Ավելի ուժեղ ուրիշ կերպարից չէի հիասթափվել: Այս կերպարին Ջեյմի Քեմփբելլ Բաուերը կատարյալ ձևով կխաղար, կարդալիս պատկերացնում էի, թե ինչ ձևով նա կփոխանցեր Ջոնի այդ սառնությունն ու զսպվածությունը:

Ֆիլմը չեմ տեսել ու չեմ էլ պատրաստվում, նախընտրում եմ պատկերացումներս չփչացնել: Եվ հետո էլ, Մայքլ Ֆասբենդերը չափից շատ գեղեցիկ է Ռոչեսթերի դերը տանելու համար: Գրքում սիրեցի նաև այն, որ Ջեյնը արտահայտիչ գեղեցկություն չուներ, նրա հմայքը խելքի, վարվելաձևի, տաղանդների, ունակությունների մեջ էր: <ՋեյնԷյր3

Երևի այսքանը. ոճի մասին խոսքեր չկան, հրաշալի ու գրագետ գրված, 19-րդ դարի էսթետիկայի զգացողությունը հրաշալի էր:

3/5, խորհուրդ եմ տալիս խորհրդավորությունների սիրահար ֆեմինիստներին :)
Scrum: The Art of Doing Twice the Work in Half the Time by J. J. Sutherland, Jeff Sutherland

Go to review page

2.0

Չէի նախատեսել այս գիրքը կարդալ, զուտ մասնագիտական նպատակով, քանի որ հիմա Scrum մեթոդն եմ ուսումնասիրում: Չէի ասի, որ ինձ շատ նոր բան տվեց, հիմնական իմացածս թեթև ամրապնդեցի ընդամենը: Ոչ գեղարվեստական ու չոր մասնագիտական գրքերն իմը չեն, գնալով համոզվում եմ: 2/5 for effort, ինչ-որ մեկին խորհուրդ չէի տա, բացի Project Management-ի ոլորտի մարդկանցից:
How to Break Up with Your Phone by Catherine Price

Go to review page

3.0

Գիրք, որը կոնկրետ նշեց իմ բոլոր թույլ տեղերը: Մոտիվացրեց ինձ հեռախոսից հրաժարվել: Սրանից հետո փորձելու եմ հեռախոսի օգտագործումը հնարավորինս պակասեցնել: Հետագայում երևի թե դեռ էլի էս գրքին կվերադառնամ, իսկ եթե ոչ, ուրեմն ինձ հաջողվել է հեռախոսից կախվածությունս վերացնել:

3/5, խորհուրդ կտամ բոլորին: Գնահատականը կդառնա 5, եթե գիրքն իրոք օգնի: